Հարթակ քո նման մարդկանց համար

Մարդը մարդու կարիք ունի

Լսվելու, հասկացվելու, պարզապես կողքին մեկը ունենալու։ «Մի քանիսով»-ում մարդիկ հավաքվում են փոքր խմբերով, խոսում են կյանքի մասին և լսում միմյանց։

ԱնվճարՀայերեն18+Միշտ մոդերատորի հետ
Հաջորդ սեղանը
Հաջորդ սեղանը կհայտարարենք շուտով
Բոլոր սեղանները

Մենք միայնակ չենք։ Պարզապես լռում ենք։

Մեզանից շատերը նույն բանն են ապրում՝ հոգնածություն, անորոշություն, համեմատություն, մենակություն։ Բայց սովոր ենք լռել ու ասել՝ «կանցնի»։ Մենք ստեղծել ենք մի տեղ, որտեղ կարելի է խոսել։

8 / 10

10 մարդուց 8-ը համաձայն է, որ մեզ մոտ խուսափում են խոսել հոգեկան դժվարությունների մասին

APR Group, 2025
01

Դու միակը չես

Այն, ինչ ապրում ես, ապրում են նաև ուրիշները։ Երբ լսում ես նրանց, հասկանում ես, որ նորմալ է այդպես զգալ։

02

Լսված լինելը թեթևացնում է

Երբեմն խորհուրդ պետք չէ։ Պետք է, որ մեկը լսի մինչև վերջ՝ առանց դատելու։

03

Մարդը մարդուն ուժ է տալիս

Ուրիշի պատմության մեջ գտնում ես քո ուժը, իսկ քո պատմությունը օգնում է մեկ ուրիշին։

Երկու սենյակ, մեկ սկզբունք

Ընտրիր՝ ինչպես ես ուզում խոսել։ Երկու դեպքում էլ կողքիդ մոդերատոր է, և ոչ ոք քեզ չի դատում։

Սկսում ենք սրանով

Սեղանի շուրջ

Բաց զրույց իրական անունով և միացված կամերայով՝ «Մի քանիսով»-ի թողարկումներից հետո, Սարգսի հետ։ Խոսում ենք գաղափարների և ընդհանուր փորձի մասին, ոչ թե անձնական խնդիրների։

8–15 մարդ60 րոպեԱնունովԿամերայով
Օրինակ՝ «Ի՞նչ է հաջողությունը»
Գրանցվել սեղանին
Շուտով

Շրջան

Փոքր խումբ կեղծանունով, միայն ձայնով։ Այստեղ կարելի է կիսվել անձնական փորձով՝ առանց վախենալու, որ քեզ կճանաչեն։

5–8 մարդ60 րոպեԿեղծանունովԱռանց կամերայի
Օրինակ՝ «Ինքնագնահատական», 6 հանդիպում
Տեղեկացրեք, երբ բացվի

Ինչպես է աշխատում

Ոչինչ չես ներբեռնում։ Ամեն ինչ քո Telegram-ում է։

  1. 1

    Ընտրիր թեման

    Բոտը ցույց է տալիս մոտակա սեղաններն ու թեմաները։

  2. 2

    Գրանցվիր մեկ սեղմումով

    Կստանաս հիշեցում նախորդ օրը և մեկ ժամ առաջ։

  3. 3

    Միացիր հղումով

    Մեկանգամյա հղումը բացվում է հեռախոսի բրաուզերում։ Հավելված պետք չէ։

  4. 4

    Շարունակիր զրույցից հետո

    Կստանաս օգտակար նյութեր, թողարկում և հաջորդ հանդիպման հրավեր։

Telegram չունե՞ս։ Կարող ես գրանցվել email-ով

Սարգսի կամ ստուդիայի լուսանկարը
Վերջին թողարկումըԹողարկման անունը
«Մի քանիսով» փոդքասթ

Ամեն ինչ սկսվեց զրույցից

«Մի քանիսով»-ը Սարգսի փոդքասթն է կյանքի և ինքնաճանաչման մասին։ Թողարկումներում խոսում ենք այն մասին, ինչ շատերը մտածում են, բայց հազվադեպ են ասում։ Հիմա այդ զրույցը շարունակվում է ձեզ հետ։

Մոտակա սեղանները

Գրանցումը բոտում է, տեղերը սահմանափակ են։

Հաջորդ սեղանը կհայտարարենք շուտով

Տեղեկացրեք ինձ Telegram-ով

Այստեղ ապահով է

Մենք լուրջ ենք վերաբերվում քո վստահությանը։

Միշտ մոդերատորի հետ

Ամեն հանդիպում վարում է պատրաստված մոդերատոր։

Ձայնագրություն չկա

Հանդիպումները չեն ձայնագրվում և չեն պահվում։

Դու ես որոշում՝ ինչ ասել

Կարող ես միայն լսել։ Շրջանում՝ կեղծանունով, առանց կամերայի։

Ինչ չենք

«Մի քանիսով»-ը թերապիա չէ և չի փոխարինում մասնագետին։ Եթե պետք է, կօգնենք գտնել մասնագետ։

Մեր կանոնները

  • Լսում ենք մինչև վերջ
  • Կիսվում ենք փորձով, ոչ թե խորհուրդներով
  • Ինչ ասվում է այստեղ, մնում է այստեղ
  • Ձայնագրել և սքրինշոթ անել չի կարելի

Ովքեր ենք

Սարգսի լուսանկարը

Սարգիս

«Մի քանիսով» փոդքասթի հեղինակը։ Վարում է «Սեղանի շուրջ» զրույցները։

Ինեսայի լուսանկարը

Ինեսա

Պրոդուկտ դիզայներ, հարթակի համահիմնադիր և մոդերատոր։

Մենք հոգեբաններ չենք։ Մենք նրանցից ենք, ում նույնպես պետք են այսպիսի զրույցներ։

Զրույցները վարելու համար անցնում ենք հոգեբանական առաջին օգնության ուսուցում և աշխատում ենք հոգեբան-խորհրդատուի հետ։

Հաճախ տրվող հարցեր

Սա թերապիա՞ է

Ոչ։ Սա մոդերացվող զրույց է նմանների հետ։ Եթե մասնագետի օգնություն է պետք, կօգնենք գտնել այն։

Ինչ արժե

Հիմա ամեն ինչ անվճար է։

Պարտադի՞ր է խոսել

Ոչ։ Կարող ես միայն լսել։ Շատերն առաջին անգամ հենց այդպես են անում։

Ով կտեսնի իմ անունը

Սեղանի շուրջ՝ մյուս մասնակիցները, որովհետև այն անունով է։ Շրջանում՝ ոչ ոք. այնտեղ դու կեղծանունով ես, և կամերան անջատված է։

Ինչ անել, եթե ճանաչեմ մեկին

Շրջանում սեղմիր «Ճանաչեցի», և լուռ դուրս կգաս։ Բոտը կառաջարկի ուրիշ խումբ։

Telegram չունեմ

Կարող ես գրանցվել email-ով. կստանաս նույն հիշեցումներն ու հղումները։

Քանի՞ տարեկանից

18-ից։

Արի մի քանիսով

Առաջին քայլը ամենադժվարն է։ Մնացածը կանենք միասին։

Միանալ Telegram-ով
կամ թող email-դ

Կգրենք միայն սեղանների և շրջանների մասին։ Ցանկացած պահի կարող ես հրաժարվել։