Համաձայնության տեքստ
Գործող տարբերակ՝ 2026-10-v1 · 9 հոկտեմբերի, 2026 (սևագիր)
Սա այն տեքստն է, որի հետ համաձայնում ես բոտում՝ «Համաձայն եմ» սեղմելով։ Պահում ենք համաձայնության ժամը և տարբերակը։
Սևագիր. վերջնական տեքստը հաստատվում է իրավաբանի հետ։
1. Ընդհանուր համաձայնություն (բոլոր մասնակիցների համար)
Սեղմելով «Համաձայն եմ»՝ հաստատում ես, որ՝
- 18 տարեկան ես կամ ավելի մեծ։
- Համաձայն ես, որ մշակենք վերևում նշված տվյալները (Telegram նույնացուցիչ կամ email, անուն կամ կեղծանուն, թեմաներ, գրանցումներ, տրամադրության գնահատական, բոտի հաղորդագրություններ)։
- Համաձայն ես, որ տվյալները մշակվեն Հայաստանից դուրս գտնվող սերվերներով (Telegram, հոսթինգ, AI)։
- Համաձայն ես, որ AI օգնականը օգնի մոդերատորներին. հասկանա քո ազատ տեքստը, նկատի ռիսկի նշաններ և կազմի նամակների սևագրեր։ AI-ին չեն ուղարկվում կեղծանունդ և Telegram նույնացուցիչդ։ AI-ը չի վարում զրույցներ և չի ախտորոշում։
- Հասկանում ես, որ «Մի քանիսով»-ը թերապիա կամ կրիզիսային ծառայություն չէ։ Անմիջական վտանգի դեպքում պետք է զանգել 112։
- Ընդունում ես կանոնները. լսում ենք մինչև վերջ, կիսվում ենք փորձով, ոչ թե խորհուրդներով, ինչ ասվում է այստեղ՝ մնում է այստեղ, ձայնագրել և սքրինշոթ անել չի կարելի։
2. Լրացուցիչ համաձայնություն «Սեղանի շուրջ»-ի համար
Տարբերակ՝ 2026-10-table-v1։ «Սեղանի շուրջ»-ին առաջին անգամ գրանցվելիս հաստատում ես, որ՝
- Մյուս մասնակիցները կտեսնեն քո անունը և դեմքը, որովհետև սեղանը անցնում է իրական անունով և միացված կամերայով։
- Հասկանում ես, որ սքրինշոթները տեխնիկապես հնարավոր չէ ամբողջությամբ արգելել, թեև կանոններով դրանք արգելված են։
- Հանդիպումը չի ձայնագրվում։
3. Ինչ կարող ես փոխել հետո
- Ցանկացած պահի գրել /delete և ջնջել տվյալները։
- Անջատել նյութերը («Այլևս չուղարկել նյութեր») կամ բոլոր ծանուցումները։
- Փոխել անունդ կամ կեղծանունդ՝ /profile հրամանով։